Foto

Կինը հայտնել է, որ ցերեկը ամուսինը պլաստմասե խողովակով հարվածել է իրեն, երեկոյան իր կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել

Հուլիսի 18-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Արարատի մարզի բնակիչ 32-ամյա կինը ոստիկանությունում հայտնել է, որ հուլիսի 15-ին իր ամուսինը անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ Մադինա բնակավայրի սարատեղիում պլաստմասե խողովակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ ոտքերի շրջանում պատճառելով մարմնական վնասվածքներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ կինը ոստիկաններին հայտնել է նաև, որ նույն օրը՝ վերը նշված դեպքից հետո, ժամը 23։30-ի սահմաններում, ամուսինը իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ամուսնուն հայտնաբերել, ձերբակալել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին։