ChatGPT-ն պատասխանել է նմանատիպ հարցումներին՝ տրամադրելով զենքի պատրաստման քայլ առ քայլ հրահանգներ, որոնք, ընկերության աշխատակիցների գնահատմամբ, բավականին պարզ են եղել նույնիսկ դպրոցականների համար։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal (WSJ) պարբերականը։
«Մոդելները, որոնք մեծ մասամբ գործել են առանց ԱՄՆ կառավարության կողմից սահմանված սահմանափակումների, համբերատար պատասխանել են նման հարցումներին՝ տրամադրելով քայլ առ քայլ հրահանգներ։ Ընկերության աշխատակիցները դրանք նկարագրել են որպես բավականին հեշտ իրագործելի նույնիսկ կենսաբանություն ուսումնասիրող ավագ դպրոցի աշակերտների համար»,- նշված է հրապարակման մեջ։
Հոդվածում ընդգծվում է, որ չաթ-բոտի հնարավորությունների ընդլայնումից հետո ամբողջ աշխարհից հարյուրավոր օգտատերեր սկսել են դիմել նրան՝ կենսաբանական զենքի ստեղծման և կիրառման վերաբերյալ հարցերով։ OpenAI-ի տվյալներով՝ նման հարցումների մեծ մասը վերաբերել է թույների պատրաստմանը։
WSJ-ն հայտնում է նաև, որ OpenAI-ը արգելափակել է թույների և կենսաբանական զենքի ստեղծմամբ հետաքրքրվող օգտատերերի հաշիվները, սակայն այդ մասին չի տեղեկացրել իրավապահ մարմիններին։ ԱՄՆ-ում չկան դաշնային պահանջներ, որոնք արհեստական բանականության (ԱԲ) ոլորտի ընկերություններին կպարտավորեցնեին հայտնել նմանատիպ դիմումների մասին։









