Foto

Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար

Մտածո՞ւմ եք դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը մանրամասներ է ներկայացրել։

«Ահա՛, թե որտեղից սկսել։  

Քայլ 1․ Դիմու՛մ ներկայացրեք ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայություն։ 
ԱՄՆ քաղաքացին, օրինական մշտական բնակիչը կամ գործատուն նախ պետք է դիմում ներկայացնի ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայություն (USCIS): Հաստատվելուց հետո Ձեր գործն անցնում է հաջորդ փուլ:  uscis.gov  

Քայլ 2․ Շարունակեք գործը Վիզաների ազգային կենտրոնում (NVC)։
USCIS-ի կողմից դիմումը հաստատվելուց հետո NVC-ն շարունակում է գործը: Ներկայացրե՜ք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և կատարե՜ք վճարումները: Ձեր գործը պետք է փաստաթղթային առումով ամբողջական լինի նախքան հարցազրույցի նշանակումը։  

Քայլ 3․ Հարցազրույց ԱՄՆ դեսպանությունում կամ հյուպատոսարանում։
NVC-ն կնշանակի հարցազրույցը Ձեր բնակության կամ քաղաքացիության երկրում գտնվող ԱՄՆ դեսպանությունում կամ հյուպատոսարանում: travel.state.gov
 
Նկատի՛ ունեցեք, որ USCIS-ի կողմից Ձեր դիմումի հաստատումը վիզայի տրամադրում չի երաշխավորում։ Վիզայի համար որակավորված լինելը որոշվում է հյուպատոսի կողմից հարցազրույցի ընթացքում»։