Foto

Ավտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհ

Սիրիայում երկու ավտոբուսների ճակատային բախման և դրան հաջորդած հրդեհի հետևանքով առնվազն 35 մարդ է զոհվել, ևս 30-ը՝ վիրավորվել։


Դամասկոս-Դեյր էզ-Զոր մայրուղում՝ Պալմիրայի և Ալ-Սուխնայի միջև, իրար են բախվել քաղաքացիական և Ներքին անվտանգության ուժերի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսները։


Տուժածներին տարհանելու համար կիրառվել են ռազմական ուղղաթիռներ: