Իրանի բանակը ԱՄՆ-ի յուրաքանչյուր հարվածից զոհված իրանցու դիմաց կսպանի մեկ ամերիկացի զինծառայողի:
Այս մասին հայտարարել է Իրանի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին, հայտնում են Tasnim և ISNA գործակալությունները։
«Այն կանոնը, որի արդյունավետությունը մենք արդեն գործնականում ապացուցել ենք թշնամուն, այս պահից համարում ենք մարտադաշտի վերջնական և պաշտոնական հավասարում․ Իսլամական Իրանի յուրաքանչյուր հպարտ քաղաքացու սպանության դիմաց մեկ ամերիկացի զինծառայող կուղարկվի դեպի նախնիների մոտ։ Մենք ձեզ համար պատրաստել ենք անվճար և ուղիղ տոմսեր դեպի դժոխք», — հայտարարել է Աբդոլլահին։









