Foto

Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

Աշխարհի 208-րդ ռակետ, հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Նա երկրորդ փուլում հաղթեց ղազախստանցի Յուլիա Պուտինցևային, որը զբաղեցնում է աշխարհում 79-րդ տեղը։

Հանդիպումը տևեց երկու ժամ 10 րոպե և ավարտվեց 6:3, 2:6, 6:2 հաշվով։

Հաջորդ փուլում Ավանեսյանը կմրցի ուկրաինացի Ալեքսանդրա Օլեյնիկովայի հետ։