Այսօր՝ հուլիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 06։40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկի փողոցում, Երևանի բնակիչ 42-ամյա Մնացական Ա․-ն իր վարած «Lixiang L7» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրի բազալտե արգելապատնեշներին, ապա երկաթե դարպասին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։









