Foto

Դավիթ Խուդաթյանը Իրան կգործուղվի

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի որոշմամաբ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հուլիսի 24-27-ը կգործուղվի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ Թեհրան, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներ ունենալու նպատակով։ Այս մասին Aysor.am-ը տեղեկացավ կառավարությունից:

Որոշման մեջ ասված է, որ Դավիթ Խուդաթյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում  պետք է ներկայացնի Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Դավիթ Խուդաթյանի՝ Իրանի գործուղման ճանապարհածախսի և օրապահիկի ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին: