Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը։
«Ճնշումները մեզ չեն կարող կանգնեցնել, բանտը չի կարող կանգնեցնել մեր պայքարը»:
Հիշեցնենք, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից, սակայն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։









