Այսօր՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությամբ։Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Գալստյանի և Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Սուրեն Մելիքյանի գլխավորությամբ։
Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները՝ ջոկատի պետ Վահան Միքայելյանի գլխավորությամբ։
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը մոտ 30 րոպե որոնողական աշխատանքների արդյունքում գետում հայտնաբերում է ավտոմեքենան, ապա ավտոմեքենայի ապակին կոտրելով կարողանում է ջրահեղձ եղած քաղաքացուն դուրս բերել գետից, որից հետո ջրասուզակներն ու Սևանի փրկարարները ջրահեղձ եղած քաղաքացու մարմինը մոտեցնում են դիատարին։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները, ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և մահացածի ինքնությունը։
Որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ վարորդը միայնակ է եղել է ավտոմեքենայում։









