Foto

Իրանի ԱԳՆ-ն դիմել է ԱՄՆ ռազմական բազաներ ունեցող երկրներին՝ չեզոքություն պահպանելու կոչով

Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել Մերձավոր Արևելքի բոլոր երկրներին, որոնց տարածքում տեղակայված են ԱՄՆ ռազմական բազաներ, թույլ չտալ այդ օբյեկտների օգտագործումը՝ Իսլամական Հանրապետության դեմ հարվածներ հասցնելու նպատակով։

«Իրանը խստորեն կոչ է անում Պարսից ծոցի հարավային ափի հարևան երկրներին անհապաղ կանխել ագրեսորների կողմից իրենց տարածքի, ինչպես նաև ցամաքային, ծովային և օդային ենթակառուցվածքների օգտագործումը՝ Իրանի դեմ հարձակումներ իրականացնելու նպատակով՝ տարածաշրջանում պատերազմի շարունակությունն ու ընդլայնումը կանխելու համար», — ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Իրանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Թեհրանը թշնամանք կամ հակակրանք չունի իր հարևաններից և տարածաշրջանի որևէ պետության նկատմամբ և համոզված է, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու միակ ճանապարհը տարածաշրջանի երկրների միջև փոխըմբռնումն ու համագործակցությունն է՝ առանց օտարերկրյա ռազմական ներկայության և ԱՄՆ-ի միջամտության։