Զապորոժիեի ատոմակայանի գլխավոր ինժեներ Ալեքսանդր Յակովլևը զոհվել է կայանի ծառայողական մեքենայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով, հայտնել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։
«Այսօր ցերեկը Կիևի ռեժիմի կողմից իրականացված նպատակային ահաբեկչական գործողության հետևանքով սպանվել է Զապորոժիեի ատոմակայանի գլխավոր ինժեներ Ալեքսանդր Յակովլևը»,- ասել է Լիխաչովը։
Նրա խոսքով՝ հարձակման հետևանքով զոհվել է նաև մեքենայի վարորդը։ Տեղի ունեցածի մասին տեղեկացվել է երկրի քաղաքական ղեկավարությունը։
Լիխաչովը նշել է, որ տեղի ունեցածը հնարավոր է դարձել Արևմուտքի կողմից «Կիևի ռեժիմին ցուցաբերվող աջակցության» հետևանքով։
«Ակնկալում ենք ՄԱԳԱՏԷ-ից (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) արագ, կոնկրետ և հստակ արձագանք տեղի ունեցած ողբերգությանը»,- հավելել է նա։









