Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) կմնա Լիբանանի հարավում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի Իսրայելի անվտանգությունն ապահովելու համար։
Հուլիսի 8-ին Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպման ընթացքում լրագրողների հարցերին պատասխանելիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ, իր կարծիքով, Իսրայելը մտադիր է դուրս բերել իր ուժերը Լիբանանի հարավային շրջաններից։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, անդրադառնալով այդ հարցին, նշել էր, որ «կա պայմանավորվածություն», և «դա վերջնական նպատակն է»։









