Մեզ տեղեկացրել են, որ աշխատանքներ են տարվում «Զանգեզուրի միջանցքի» ճանապարհային և երկաթուղային նախագծի վրա, որն անցնում է Հայաստանով, լրագրողների հետ զրույցում հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նախարարը նշել է, որ անցյալ տարվա Վաշինգտոնի գագաթնաժողովի ամենակարևոր արդյունքներից մեկը «Զանգեզուրի միջանցքի»՝ Հայաստանով անցնող հատվածի վերաբերյալ համաձայնագիրն էր. «Միացյալ Նահանգները նույնպես աջակցում է դրան: Այս հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև: Սակայն, TRIPP-ի մուտքի և ելքի կետերը գտնվում են Ադրբեջանի տարածքում: Հետևաբար, մեր ամերիկացի գործընկերները մեզ տեղեկացված են պահում: Մեզ տրված խոստումներն այն են, որ գործընթացը շարունակվում է. փաստաթղթերի պատրաստման փուլն այժմ ընթացքի մեջ է»:









