Foto

ՀՀ-ում նոր կենսաչափական քարտերի արժեքը 5850 դրամ կլինի

Հատուկ դիզայնով և ուժեղ պաշտպանված նոր կենսաչափական նույնականացման քարտերը հասանելի կլինեն 2026 թվականի աշնանից: Ըստ Սպուտնիկ Արմենիայի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին ասել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։

«Քարտերը կտրվեն 5 տարի ժամկետով և կարժենան 5850 դրամ։ Գործող քարտերը կշարունակեն վավեր լինել առաջիկա տասը տարում»,– հավելել է նա:

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերին կառավարության որոշմամբ կենսաչափական անձնագրերի տրամադրումը կասեցվեց 2 տարով, միաժամանակ երկարաձգվեց հին նմուշի անձնագրերի տրամադրումը։
Ավելի քան 10 տարի Հայաստանում անձնագրեր և ID քարտեր էր մատակարարում լեհական PWPW ընկերությունը, որի հետ պայմանագիրն ավարտվեց 2017 թվականի հունվարի 1-ին։ 2025 թվականի ապրիլի 1-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող է ճանաչվել «IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l.» կոնսորցիումը։