Foto

Շարունակվել է Կարապետյանի գործով դատական նիստը. քննարկվել է Թավջումանյանի խափանման միջոցի հարցը

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ այսօր շարունակվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը:

Քննարկվեց գործով անցնող Վլադիմիր Թավջումանյանի խափանման միջոցի երկարացման հարցը: Նշենք, որ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված համակցված խափանման միջոց գրավ` 25 միլիոն դրամ, բացակայելու արգելք և վարչական հսկողություն:

Հանրային մեղադրողն ասաց, որ վարույթին խոչընդոտելու ռիսկը բարձր է և պահանջեց անփոփոխ թողնել կիրառված խափանման միջոցները:

Փաստաբան Դավիթ Կարապետյանը ներկայացրեց մի շարք հանգամանքներ և հույս հայտնեց, որ դատավորը կվերացնի կիրառված խափանման միջոցները:

«Ես գտնում եմ, որ վարչական հսկողություն կիրառելու հիմքերը բացակայում են, բայց եթե որոշեք թողնել նույնը, թույլ տվեք, որ կարողանա գնալ աշխատանքի, գալ»,-ասաց փաստաբանը:

«Դա իմ աշխատանքն է, խնդրում եմ հնարավորության դեպքում չարգելել գնալ աշխատանքի», – հավելեց գործով անցնող Թավջումանյանը:

Դատարանը որոշեց կիրառված խափանման միջոցները թողնել անփոփոխ: Դատարանը թույլատրեց, որպեսզի Վլադիմիր Թավջումանյանը գնա աշխատանքի:

Հասմիկ Սարգսյան