Foto

Ուկրաինական դրոնները գրոհել են Օմսկի հյուսիսային արդյունաբերական հանգույցի վրա. մարզպետ

ՌԴ ՀՕՊ ուժերը շարունակում են հետ մղել թշնամու հարձակումը Օմսկի մարզում, մի քանի անօդաչու թռչող սարքեր հասել են Օմսկի հյուսիսային արդյունաբերական հանգույց։ Այս մասին հայտնել է Օմսկի մարզպետ Վիտալի Խոցենկոն:

«Օպերատիվ ծառայությունների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ հետևանքների վերացման ուղղությամբ», – իր տելեգրամյան ալիքում գրել է նա։

Օմսկի մարզում ԱԹՍ-ների տագնապ է հայտարարվել. հնչել են շչակներ, քաղաքային օդանավակայանը սահմանափակել է աշխատանքը։