Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունը դեռևս ավարտված չէ, լրագրողներին ասաց Ծառուկյանի փաստաբան Սմբատ Մինասյանը։
Նա նշեց, որ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի։
Փաստաբանը որևէ տեղեկություն չփոխանցեց, թե արդյոք իրավապահները Գագիկ Ծառուկյանի տանից ինչ-որ բան առգրավել են։
Նշենք, որ Քննչական կոմիտեում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ։









