Երևանում հուլիսի 2-ին կայացած Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի (ՀՀՄԱ) տարեկան հաշվետու համաժողովն ուղեկցվեց համագործակցության երկու հուշագրերի ստորագրմամբ։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ փաստաթղթերը նոր ուղղվածություն և բովանդակություն են հաղորդելու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ինչպես նաև Հայաստանի երկրաբանների միության հետ ՀՀՄԱ փոխգործակցությանը։
Հուշագրերը իրենց ստորագրություններով վավերացրեցին ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Հայաստանի երկրաբանների միության նախագահ Վահան Գրիգորյանը և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը։
Համաժողովի ընթացքում ներկայացրեցին հաշվետու ժամանակաշրջանում կատարված աշխատանքները, ոլորտի զարգացմանն առնչվող կարևոր երևույթները, արձանագրված ձեռքբերումները ու ոլորտի զարգացման հեռանկարները, ինչպես նաև նախանշեցին հետագա անելիքներն, համագործակցության ընդլայնման նոր ուղիները և միջազգային ինտեգրման քայլերը։
Վարդան Ջհանյանը ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ առանձնացրեց ոլորտի նշանակությունը երկրի տնտեսական կյանքում և միջազգային ասպարեզում նրա ներկայանալի լինելու կարևորությունը։ Նշվեց, որ վերջին տարիներին հաջողվել է ավելի տեսանելի դարձնել ոլորտի կարևորությունը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։









