Foto

Ռուսաստանը բենզին է ներմուծում Հնդկաստանից

Ռուսաստանը սկսել է բենզին ներմուծել Հնդկաստանից, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկու արդյունաբերական աղբյուրների, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Աղբյուրներից մեկի տվյալներով՝ Հնդկաստանից Ռուսաստան է առաքվել 60,000 մետրիկ տոննա բենզին։

Մեկ այլ աղբյուր հայտնել է, որ Ռուսաստան է ուղղվել երկու լցանավ (յուրաքանչյուրը տեղափոխելով 30,000-ից 40,000 տոննա)։