Foto

Գործարկվել է առողջապահության նախարարության նոր կայքը

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարության պաշտոնական նոր կայքն արդեն գործարկվել է:

Այն լիովին համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին և չափանիշներին։

Կայքի հաջող գործարկումը հնարավոր է դարձել Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ սերտ և արդյունավետ համագործակցության շնորհիվ։