Foto

Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը

Անգլիայի հարավում հունիսի 24-ին ջերմաստիճանը հասել է 35.8 աստիճան ցելսիուսի՝ գերազանցելով 1976 թվականի հունիսի ռեկորդը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի օդերևութաբանական ծառայությունը։«Նախնական տվյալներով՝ այսօր Մեծ Բրիտանիայում գրանցվել է ամենատաք հունիսյան օրը։ Արևմտյան Սասեքսի Վիգգոնհոլթում գրանցվել է 35.8 աստիճան», – հայտնել է ծառայությունը։

Նախորդ ռեկորդը՝ 35.6 աստիճանը, գրանցվել էր Սաութհեմփթոնում 1976 թվականի հունիսին և Լոնդոնի Քեմդեն հրապարակում՝ 1957 թվականի հունիսին։