Մեդվեդևը Հայաստանին և մի շարք այլ երկրների մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանը աջակցելու մեջ։
Դաշինքը ԽՍՀՄ փլուզումից հետո հետխորհրդային որոշ պետություններ որպես գործիք օգտագործեց Ռուսաստանի դեմ, Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումի ժամանակ ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը:
«…Մեր երկրի հետ գործընկերության ձգտման մասին գեղեցիկ խոսքերի քողի տակ ՆԱՏՕ-ն գործնականում մոտեցել է մեր սահմաններին ։ Որպես գործիք՝ դաշինքն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ։ Այդպես եղավ Վրաստանի հետ, այդպես եղավ Ուկրաինայի հետ, որը 14-ին վերածվեց ռուսատյացության օջախի։ Ցավոք, դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և նույնիսկ, ավաղ, Հայաստանի հետ», – հայտարարել է նա։









