Մեկ տարվա ընդմիջումից հետո Բագրատ Սրբազանն այսօր՝ հունիսի 21-ին, Մայր Աթոռում մասնակցում է Սուրբ Պատարագին։
Լրագորղների հետ զրույցում Սրբազանը նշեց՝ մեկ տարվա բացակայությունն իր համար շատ երկար էր։
«Մայր Աթոռն իմ հոգևոր ծննդվայարն է, այստեղ ամեն քայլափոխի իմ և հոգևոր եղբայրներիս ոչ միայն ոտնահետքերի, այլ նաև քրտինքի վայրն է։ Սա ինձ համար հոգևոր վերականգնման այց է, բացի այդ՝ նաև ինքնաճանաչողության և ինքնաքննություն ապրելու, հարյուրավոր, հազարավոր մեր սիրելիներին այս սրբազան վայրում հանդիպելու առիթ է»,-ասաց Բագրատ Սրբազանը։
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը օրհնել է Սրբբազանին, ով շուրջ մեկ տարի գտնվում էր ՔԿՀ-ում էր և չէր կարողանում այցելել Մայր Տաճար, բազմաթիվ քաղաքացիներ և հասարակական գործիչներ Մայր Աթոռի բակում դիմավորել են Սրբազանին։
Հիշեցնենք, որ դատարանը թույլ է տվել տնային կալանքի տակ գտնող Բագրատ Սրբազանին մասնակցել կիրակնօրյա պատարագներին։









