Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել վառելիքաէներգետիկ համալիրի և տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Գործողությանը ներգրավված են եղել օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերը և հրետանին։
Գերատեսչության հաղորդմամբ՝ խոցվել են նաև հեռահար գործողության անօդաչու սարքերի արտադրամասերը և պահեստավորման վայրերը, ինչպես նաև ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերը՝ ընդհանուր առմամբ 154 շրջանում։









