Foto

Պորտուգալիան առանց Ռոնալդուի ավելի լավ տեսք ունի. եթե նա թիմային խաղացող լիներ, մի կողմ կքաշվեր․ Բաոատենգ

«Միլանի» և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Կևին-Պրինս Բոատենգը հանդես է եկել հնչեղ հայտարարությամբ՝ նշելով, որ Պորտուգալիայի ազգային հավաքականի խաղն առանց Կրիշտիանու Ռոնալդուի ավելի արդյունավետ կլինի։

Նրա խոսքով՝ պորտուգալացիների առաջատարը խանգարում է երիտասարդ ֆուտբոլիստներին դրսևորել իրենց այն հսկայական ճնշման պատճառով, որն ստեղծվում է, երբ նա գտնվում է խաղադաշտում:

«Եթե Ռոնալդուն թիմային խաղացող լիներ, նա մի կողմ կքաշվեր և թույլ կտար երիտասարդներին ցուցադրել իրենց ունակությունները: Պորտուգալիան առանց նրա ավելի լավ տեսք ունի»,- Բոատենգի խոսքերն է մեջբերում A Bola պարբերականը:

Որպես այլընտրանքային լուծում՝ Բոատենգը Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի շտաբին խորհուրդ է տվել Ռոնալդուին խաղադաշտ դուրս բերել միայն հանդիպումների եզրափակիչ 15-20 րոպեներին՝ խիստ անհրաժեշտության դեպքում արդյունք ապահովելու նպատակով։

Նշենք, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ընտրանու դեմ կայացած վերջին խաղում, որն ավարտվել էր 1-1 հաշվով, Ռոնալդուն վիճակագրական տվյալներով ճանաչվել էր հանդիպման վատագույն ֆուտբոլիստ՝ աչքի չընկնելով որևէ արդյունավետ գործողությամբ։