Foto

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են ռազմական համագործակցությունը

Թուրքիան և Ադրբեջանը նոր համաձայնության են հասել ռազմական համագործակցության հարցում: Կողմերը պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում:

Նշվում է, որ երկու երկրների ոլորտային համագործակցության հիմքում ընկած է 2025-ի դեկտեմբերի 18-ին Բաքվում կայացած «Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմական երկխոսության» նիստում ընդունված կանոնակարգը:

Այդ կանոնակարգով կողմերը հայտարարել էին ռազմական ոլորտում կոորդինացման աշխատանքները խորացնելու և լոգիստիկ կարողությունները փոխադարձաբար զարգացնելու մասին: