Foto

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 17-ից 18-ը

Բացահայտվել է 159 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

  • 75 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու
  • 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 9-ական դեպք՝ խարդախության, թմրանյութի հայտնաբերման,
  • 8 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  • 7 դեպք՝ հոգեկան ներգործության,
  • 5 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի,
  • 4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 3-ական դեպք՝ թմրանյութի իրացման, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու,
  • 2-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության։

Բացահայտվել է նաև պետական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, վստահված գույքի հափշտակման, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման, ազատությունից ապօրինի զրկելու, կեղծ ակցիզային դրոշմանիշներ պատրաստելու, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է․
1-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ավտոմեքենայի գողության, ապօրինի կերպով ողորկափող հրազեն, գազային օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու։
Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 19 ավտովթար․ 27 մարդ ստացել  է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ծառայություններ