Foto

ՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են Հայաստանի կարգավիճակը և անդամավճարները չվճարելու դեպքում քվեարկության իրավունքից զրկելու հարցը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայաստանն արդեն երեք տարի է, ինչ չի վճարել իր անդամավճարները: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տալատբեկ Մասադիկովը։

«Հայաստանը դե ֆակտո գործնականում չի մասնակցում կազմակերպության աշխատանքներին, մինչդեռ դե յուրե ՀԱՊԿ լիիրավ անդամ է: ՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են Հայաստանի կարգավիճակը և անդամավճարները չվճարելու դեպքում քվեարկության իրավունքից զրկելու հարցը: Այո՛, այս հարցը քննարկվում է:

Վերջերս Կազանում տեղի է ունեցել Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ, որտեղ արտաքին գործերի նախարարները մանրամասն քննարկել են այս հարցը», - ասել է նա: