Foto

«Միասնության թեւեր»-ը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան

«Միասնության թեւեր» կուսակցությունը, հավատարիմ մնալով իր հայտարարած դիրքորոշմանը, քիչ առաջ հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ԿԸՀ հունիսի 14-ի թիվ 258-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն հունիսի 14-ին իր N 258-Ա որոշմամբ գտել է, որ թիվ 12/13, 10/51 և 35/65 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա։