Foto

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի և Արգավանդի մի շարք հասցեներում՝ հունիսի 19-ին

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 19-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 17, 48/6, Ղափանցյան փողոցի թիվ 3, Վրացական փողոցի թիվ 16/3 հասցեների գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի փողոցի թիվ 2/22-ից մինչև 6/10, Արցախի փողոցի թիվ 23-ից մինչև 54, Արցախի 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի, թիվ 3, 5, 2-րդ նրբանցքի թիվ 1, Արցախի թաղամասի թիվ 8-ից մինչև 59 հասցեների առանձնատների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Արարատի մարզի Արգավանդ բնակավայրի Կենտրոնական, Կենտրոնական 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ փողոցների, Սարալանջի, Գետափնյա, Սուրբ Սարգիս Զորավարի, Պ.Սևակի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։