Foto

Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի հետևողական խաղաղարար ջանքերի արդյունքն են. Ալիև

Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի հետևողական խաղաղարար ջանքերի արդյունքն են: Այս մասին X-ում գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նրա 80-ամյակի առթիվ հղած շնորհավորական ուղերձում։


«Ձեր ներկայությամբ Վաշինգտոնում ստորագրված եռակողմ համատեղ հռչակագիրը, ինչպես նաև Հայաստանի հետ Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը խաղաղաշինության ուղղությամբ Ձեր հետևողական ջանքերի արդյունքն են», - գրված է ուղերձում

Ալիևը նշել է նաև, որ դիտարկում է TRIPP-ը, որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանն ուղղված հերթական ներդրում։


«Միաժամանակ, մենք «Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախաձեռնությունը, որը կապահովի Ադրբեջանի Հանրապետության հիմնական տարածքի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը և կդառնա Միջին միջանցքի մաս, դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանն ուղղված հերթական ներդրում»,- գրել է Ադրբեջանի նախագահը: