Foto

Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում 4 զոհ կա

Իսրայելի զինված ուժերի կողմից հունիսի 13-ին հասցված ավիահարվածների հետևանքով Լիբանանի հարավային մի քանի շրջաններում 4 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Aljazeera-ն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մեկ մարդ զոհվել է Տիրե շրջանի Մաարակեում, իսկ Ջեզզինե շրջանում զոհվել էր Ռիհանի քաղաքապետը։

Նաբաթիե շրջանի Դեյր ալ-Զահրանիի վրա Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածից հետո ևս երկու մարդ զոհվել է։Հաղորդվում է, որ օդային հարձակումների հետևանքով նաև բնակելի շենք է ավերվել։