Foto

Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրան-ԱՄՆ խաղաղության գործարքի ստորագրումը

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների ու Իրանի միջև խաղաղության գործարքի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա 24 ժամվա ընթացքում։

Պակիստանի վարչապետն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում՝ հավելելով, որ կողմերը հիմա ավելի մոտ են հուշագրի ստորագրմանը, քան երբևէ։

«Մենք ավելի մոտ ենք խաղաղության գործարքին, քան երբևէ։ Հավանաբար, ավարտը սպասվում է հաջորդ 24 ժամվա ընթացքում, և Պակիստանը պատրաստվում է անմիջապես դրանից հետո խաղաղության գործարքի էլեկտրոնային ստորագրմանը, որին հաջորդ շաբաթ կհաջորդեն տեխնիկական մակարդակի բանակցությունները»,-գրել է Շարիֆը։

Նա շնորհակալություն է հայտնել Ամերիկայի Միացյալ Նահանգներին և Իրանի Իսլամական Հանրապետությանը բանակցությունների ընթացքում ցուցաբերած շարունակական նվիրվածության համար։