Foto

ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագիրը կարող է ստորագրվել կիրակի օրը Ժնևում․ Reuters

ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը դադարեցնելու մասին հուշագիր կարող է ստորագրվել կիրակի օրը Ժնև քաղաքում։ Ինչպես հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրին, հուշագրի տեքստը պատրաստման վերջնական փուլում է։

Ըստ առկա տեղեկությունների՝ Իրանը պնդում է, որ համաձայնագիրը տարածվում է ոչ միայն Պարսից ծոցի տարածաշրջանի, այլև Լիբանանի վրա։

Նշվում է, որ կողմերը ձգտում են փաստաթղթի տեքստի շուրջ համաձայնության հասնել մինչև շաբաթ օրը, որպեսզի այն ստորագրեն ԱՄՆ փոխնախագահ Վենսը և Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Խալիբաֆը։