Foto

Սեյրան Օհանյանը գտնվում է բժշկական կենտրոնում՝ բուժզննման

Սեյրան Օհանյանն այս պահին գտնվում է բժշկական կենտրոնում՝ բուժզննման։ Նա Արցախյան գոյամարտի զինհաշմանդամություն ունի և պարբերաբար բուժման կարիք է ունենում՝ ոսկորի փխրունության վտանգը նվազեցնելու նպատակով։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունից։

Նշել են նաև, որ Օհանյանին հարկադրաբար բերման չեն ենթարկել, այլ դատավորը նախազգուշացրել է, որ հաջորդ դատական նիստին չներկայանալու դեպքում հնարավոր է կիրառվի հարկադրական բերման միջոց։