Foto

Նիկոլի մեղքն Արցախ հանձնելն է, հերիք է «երրորդ ժամկետ»-ի թեմայից անիմաստ խոսեք․ Շարմազանով

Նիկոլի մեղքը Արցախ հանձնելն է, հերիք է «երրորդ ժամկետ»-ի թեմայից անիմաստ խոսեք։ Այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

«Ժողովուրդ ջան,խորհրդարանական համակարգում «երրորդ ժամկետ»-ի թեման հրապարակ բերելն աբսուրդ է։

Օրինակ եք ուզու՞մ…

Մարգարետ Թետչերն ընտրվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ անընդմեջ երեք անգամ։

Գերմանիան քանի՞ անգամ է Անգելա Մերկելն անընդմեջ ընտրվել կանցլեր։

Չորս անգամ՝ 2005-ին, 2009-ին, 2013-ին եւ 2018-ին։

Իսրայելի վարչապետ Նաթանյահուն քանի՞ անգամ է եղել վարչապետ։

Երեք անգամ էլ Նաթանյահուն․ հիմա էլ պատրաստվում է չորրորդ անգամ առաջադրվել։

Քանի՞ անգամ է Օրբանն ընտրվել Հունգարիայի վարչապետ։

Օրբանը Հունգարիայի վարչապետ է ընտրվել 5 անգամ,որից 4-ը՝ անընդմեջ:

Կներեք, բայց քաղաքականապես անգրագիտություն է խորհրդարանական համակարգում խոսել «երրորդ ժամկետի» թեմայից։

Իսկ Նիկոլի պահով ասեմ,որ նրա գլխավոր մեղքը Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն էր ու էթնիկ զտման ժամանակ մատը մատին չտալն էր»,-գրել է նա։