Foto

Ձորաղբյուրի տներից մեկում 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել

Երեկ՝ հունիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի 2-րդ թաղամասի Ամառանոցներ 24 հասցեում 2 քաղաքացի հոսանքահարվել են։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Ձորաղբյուր բնակավայրի Ամառանոցներ 2-րդ թաղամասի 23 հասցեի տան տանիքում Երևանի բնակիչ 72-ամյա Լևոն Տ․-ն և Կոտայքի մարզի բնակիչ 55-ամյա Լևոն Ղ․-ն աշխատանքներ իրականացնելու ընթացքում մետաղյա աստիճանավանդակը բացելիս անզգուշաբար հենել են մոտակայքով անցնող բարձր լարման էլեկտրալարին, ինչի պատճառով էլ հոսանքահարվել են, որի հետևանքով էլ Լևոն Ղ․-ն տեղում մահացել է, իսկ Լևոն Տ․-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։