Foto

Սյունիքում 42-ամյա տղամարդը հայտնել է, որ հարևանը մահակով ծեծել է իրեն



Հունիսի 7-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ոստիկանություն է դիմել Սյունիքի մարզի բնակիչ 42-ամյա Մհեր Թ․-ն և հայտնել, որ հարևան Սաքոն իրեն ծեծի է ենթարկել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողներին Մհեր Թ․-ն հայտնել է, որ ժամը 03։30-ի սահմաններում Խնձորեսկ բնակավայրի սուպերմարկետի հարակից տարածքում համագյուղացի 30-ամյա Սարգիս  Բ․-ն հանդիպել է իրեն և հարցրել, թե նախկին միջադեպի վերաբերյալ ինչու է հաղորդում ներկայացրել ոստիկանություն և մեքենայից հանելով մահակը հարվածներ է հասցրել մարմնի տարբեր հատվածներին պատճառելով մարմնական վնասվածք։

Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին։