Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հունիսի 8-ին Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն երբեք չի պնդել, որ Իրանը միջուկային զենք է մշակում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք երբեք չենք ասել, որ նրանք դա անում են։ Մենք դա չենք ասել, երբ մուտք ունեինք նրանց օբյեկտներ։ Եվ հիմա էլ չենք կարող ասել»,-նշել է նա։
Գրոսին նշել է, որ Թեհրանը նախկինում միշտ չէ, որ լիարժեք պատասխանել է գործակալության հարցերին: Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների պատճառով Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը գրեթե մեկ տարի զրկված է Իրանի միջուկային օբյեկտներ մուտք գործելու հնարավորությունից, բացառությամբ Բուշերի ատոմակայանում վերջերս կատարված ստուգման:
Գրոսին նաև ակնկալում է, որ գործակալությունը զգալի ազդեցություն կունենա ԱՄՆ-Իրան բանակցությունների վրա։









