FLYONE ARMENIA ավիաընկերությունը հայտարարում է դեպի Սամարա և Կազան ուղիղ չվերթերի վերսկսման մասին՝ ամրապնդելով Հայաստանի և Ռուսաստանի միջև օդային կապը։
Երևան–Սամարա–Երևան ուղղությամբ չվերթերը կմեկնարկեն 2026 թվականի հուլիսի 1-ից և կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին։
Երևան–Կազան–Երևան ուղղությամբ չվերթերը կմեկնարկեն 2026 թվականի հուլիսի 3-ից և կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին։
Տոմսերը հասանելի են flyone.am կայքում և FLYONE բջջային հավելվածում։
FlyOne Armenia-ի մասին․
FlyOne Armenia-ն (www.flyone.am) Հայաստանի Հանրապետության առաջատար ավիափոխադրողն է, որը հիմնադրվել է 2021 թվականին: Այն չվերթեր է իրականացնում դեպի ԱՊՀ, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներ շուրջ քսաներեք ուղղություններով, որոնց թիվը գնալով ավելանում է։ Իր գործունեության ընթացքում FlyOne Armenia-ն արդեն փոխադրել է ավելի քան երեք միլիոն ուղևոր: Ընկերության ժամանակակից նավատորմը ամբողջությամբ համապատասխանում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) անվտանգության չափանիշներին։









