Foto

Թիկնիզյանը հայտնվել է նիդերլանդական գրանդի դիտակետում. գործակալը չի հերքել լուրերը

Սերբական «Ցրվենա Զվեզդայի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը չի հերքել տեղեկությունն այն մասին, որ իր հաճախորդի ծառայություններով հետաքրքրված է նիդերլանդական «Այաքսը»։

Ավելի վաղ ռուսական «РБ Спорт» պարբերականը հայտնել էր, որ նիդերլանդական գրանդն ու հունական «Օլիմպիակոսը» հետաքրքրված են 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերով։ Ի պատասխան այդ լուրերի՝ Կլյուևը նշել է.

«Որոշ ակումբների կողմից Նաիրի նկատմամբ հետաքրքրություն կա։ Առայժմ սա այն ամենն է, ինչ կարող եմ ասել»,- գործակալի խոսքերն է մեջբերում «Чемпионат»-ը։

Նշենք, որ Նաիր Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» գույները պաշտպանում է 2025 թվականի ամառվանից։ Մինչև Սերբիա տեղափոխվելը նա հանդես է եկել մոսկովյան ԲԿՄԱ-ում և «Լոկոմոտիվում»։

Ավարտված մրցաշրջանում պաշտպանը սերբական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 47 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt հեղինակավոր պորտալը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։

Աղբյուրը՝ Armsport.am: