Հայաստան-Մոլդովա ընկերական խաղի ժամը փոխվել է: Այս մասին հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հանդիպումը կմեկնարկի ժամը 19:00-ին:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Վ.Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում Հայաստանի հավաքականը կընդունի Ղազախստանին, 3 օր անց՝ Մոլդովային:
Մեկնարկել է նաեւ Հայաստան-Մոլդովա տոմսերի վաճառքը: Երկու հանդիպումների տոմսերի արժեքը 3000-8000 դրամ է:
Արևելյան տրիբունա՝ 3000-6000 դրամ
Արևմտյան տրիբունա՝ 6000-8000 դրամ
Հարավային տրիբունա՝ 1000-2000 դրամ
Հյուսիսային տրիբունա՝ 1000-2000 դրամ:









