Foto

Սաուդյան Արաբիան դատապարտել է Քուվեյթի դեմ իրանական հարձակումները

Սաուդյան Արաբիան խստորեն դատապարտել է Քուվեյթի դեմ Իրանի հարձակումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։


Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարությունը կտրականապես մերժել է հարձակումը, որն, ըստ նրա, խախտում է Քուվեյթի ինքնիշխանությունը, միջազգային իրավունքն ու ՄԱԿ-ի կանոնադրությունը։

«Նման խախտումները խաթարում են տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը վերականգնելու նպատակով միջազգային ջանքերը», – նշվել է հայտարարության մեջ։«Թագավորությունը նաև հայտն է իր համերաշխությունը եղբայրական Քուվեյթի պետությանը, նրա կառավարությանն ու ժողովրդին և վերահաստատում է իր լիակատար աջակցությունը Քուվեյթի կողմից ձեռնարկված բոլոր միջոցառումներին, որոնք ուղղված են իր ինքնիշխանությունը, անվտանգությունն ու կայունությունը, ինչպես նաև իր ժողովրդի բարեկեցությունը պաշտպանելուն», – ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Քուվեյթը, որի տարածքում է գտնվում ամերիկյան խոշոր ռազմաբազաներից մեկը, հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգը չեզոքացրել է երկրի օդային տարածք մտած անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ:Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն, իր հերթին հայտնել էր, որ թիրախավորել են ամերիկյան ռազմաբազաներ՝ ի պատասխան ԱՄՆ զինված ուժերի կողմից իրանական հրամանատարական կետերին հասցրած հարվածների։