Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության քայլերի վերաբերյալ խորհրդակցությունների համար։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ից։
«ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցումը վնասում է ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցությանը»,- հայտարարել են Ռուսաստանի ԱԳՆ-ում։
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ԵՄ-ին մերձենալու համար Երևանի կողմից կայացվող ցանկացած որոշում չի վնասի Մոսկվայի հետ հումանիտար կապերին։ Միևնույն ժամանակ, Պուտինը նշել է, որ Ուկրաինայի ճգնաժամը սկսվել է ԵՄ-ին միանալու փորձերից։
ՌԴ նախագահը նշել էր, որ եթե Հայաստանը սկսի անցում կատարել ԵՄ չափանիշներին, ապա Հայաստանի ինտեգրումը օբյեկտիվորեն ստիպված կլինեն դադարեցնել։ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում Հայաստանի քաղաքացիների նկատմամբ կգործեն միգրանտների համար սահմանված սովորական պահանջները։









