Foto

Մեծ Բրիտանիան հայտնել է Օմանի ափերի մոտ լցանավի գնդակnծման մասին

Օմանի ափերի մոտ տեղի ունեցած գնդակոծության հետևանքով լցանավ է վնասվել, վառելիքի մի մասը թափվել է ծովը։ Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին կից Ծովային առևտրային փոխադրումների համակարգման կենտրոնի (UKMTO) հաղորդագրության մեջ։

«UKMTO-ն հաղորդում է ստացել միջադեպի մասին, որը տեղի է ունեցել Օմանի Մասկատ քաղաքից 60 ծովային մղոն դեպի արևելք: Լցանավի նավապետը հայտնել է նավախելային մասի ձախ կողմում՝ ջրագծին մոտ, տեղի ունեցած արտաքին պայթյունի մասին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

«Անձնակազմը և նավը անվտանգության մեջ են, սակայն, նավապետի խոսքով, բունկերային վառելիքի մի մասը թափվել է ծովը»,- հավելել են UKMTO-ում։ Միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսվել։