ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։
Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունն ընտրական ցուցակի գրանցումը չեղարկելու վերաբերյալ դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
Կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ընտրապայքարի մեջ մնացող այն կուսակցությունները, որոնք անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորություն չունեն, նպաստում են կառավարող ուժի վերարտադրմանը:
Ըստ Ուրիխանյանի՝ իրենք ընտրապայքարից դուրս են գալիս՝ ապացուցելով, որ իրական, արտահամակարգային ընդդիմություն են:









