Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն տեսակապով համատեղ վարժանք են անցկացրել, որոնց մասնակցել են միջուկային զենքի մարտական կիրառման և միջուկային ապահովման զորամասերը: Այս մասին հայտնում է «Բելտա»-ն։
«Սա նման առաջին համատեղ վարժանքն է, բայց ըստ տարրերի և բաղադրիչների մեր գլխավոր շտաբները, պաշտպանության նախարարները այն անցկացնում են եռամսյակային կտրվածքով», – ասել է Լուկաշենկոն։









