Foto

Չենք կարող թույլ տալ, որ մեր ճակատագիրը որոշեն ուրիշները. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հարցազրույցում անդրադարձել է արտագաղթի, ազգային ինքնության և երկրի ապագայի թեմաներին։

Նրա խոսքով՝ Հայաստանը լքելու մասին մտածող մարդիկ պետք է հիշեն, թե ինչ դժվարությունների միջով են անցել իրենց նախնիները, որպեսզի հայ ժողովուրդը հասնի այսօրվան։

«Պատմականորեն հարյուրավոր, հազարավոր տարիներ մեր նախնիները տանջանքների, հալածանքների ու ճնշումների միջով եկել են, գենը հասցրել մեզ, ու չի կարելի, որ հենց մեր սերնդի վրա դա կտրվի»,- ասել է նա։

Նարեկ Կարապետյանն անդրադարձել է նաև իշխանությունների քաղաքականությանը՝ նշելով, որ նախկինում հերքվում էին հարևան ազգերի ներկայացուցիչներին Հայաստան բերելու վերաբերյալ մտահոգությունները, մինչդեռ այժմ այդ թեման արդեն բաց քննարկվում է։

Նրա գնահատմամբ՝ մեկ հոգին չպետք է որոշի ժողովրդի ճակատագիրը։

«Ինչպես կարող է մի մարդ փոխել մեր բոլորի ճակատագիրը վատ իմաստով, էլ մենք ինչի՞ համար ենք այստեղ։ Մենք պետք է փոխենք մեր ճակատագիրը, ինքը չպետք է որոշի՝ մենք ինչպես պետք է ապրենք»,- նշել է նա։