Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խնդրել է Բիլի Գրեմի Ավետարանչական ասոցիացիայի գլխավոր տնօրեն Ֆրանկլին Գրեմին ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփին փոխանցել, որ Մինսկում նա հուսալի ընկերներ և կողմնակիցներ ունի։ Այս մասին հայտնել է ԲելՏԱ գործակալությունը։
«Ձեզ, Ֆրանկլին, ուզում եմ շնորհակալություն հայտնել բարի ուղերձի համար, որն ինձ փոխանցեց պարոն Քոուլը իր այցի և մեր բանակցությունների ժամանակ։ Դուք չէ՞ որ հասկանում եք, որ առանց ԱՄՆ նախագահի մեզ համար, թերևս, ավելի դժվար կլիներ հաստատել մեր հարաբերությունները»,- նշել է Լուկաշենկոն։
«Ուստի հանդիպման ժամանակ, ես գիտեմ, որ դուք լավ հարաբերությունների մեջ եք նախագահի հետ, փոխանցեք նրան լավագույն մաղթանքները և ասեք նրան, որ Բելառուսում նա հուսալի ընկերներ և կողմնակիցներ ունի»,- ասել է Լուկաշենկոն։









